«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2002-12-10 | #227, 2002-12-11 | #228, 2002-12-12


ԴԵՆՔԹԱՇԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԻ ԿՈՊԵՆՀԱԳԵՆՈՒՄ

Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավար Ռաուֆ Դենքթաշը երեկ հայտարարեց, որ առաջիկա երեքշաբթի օրը Կոպենհագենում կայանալիք Եվրամիության համաժողովին չի ստորագրի որեւէ համաձայնագիր հունական կողմի հետ, առարկելով, որ դեռեւս հավելյալ բանակցություններ են անհրաժեշտ Նիկոսիայի իշխանությունների հետ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղար Կոֆի Անանն անցյալ ամիս Կիպրոսի հակամարտ կողմերին ներկայացրել էր 167 էջանոց մի փաստաթուղթ, որը կարող էր հիմք հանդիսանալ 1974 թ.-ից ի վեր, երբ թուրքական զորքը ներխուժեց Կիպրոս, կղզու վերամիացման համար։ Կիպրոսցի հույները, որոնք Դենքթաշին միշտ էլ մեղադրում են հարցի ձգձգման համար, իրենց վերաբերմունքն ու առաջարկություններն արդեն գրավոր ուղարկել էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, մինչդեռ թուրքերը ձգձգել էին իրենց պատասխանի առաքումըՙ պատճառաբանելով... Դենքթաշի ֆաքսի մեքենայի անսարքությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4