«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2002-12-10 | #227, 2002-12-11 | #228, 2002-12-12


ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյակի կապակցությամբ 2003 թ. շրջանառության մեջ կդրվեն հոբելյանական հուշամեդալներ, որոնց դիմերեսին պատկերված կլինի կոմպոզիտորի դիմանկարը, իսկ շրջերեսինՙ օպերայի շենքը։ հայտնեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը։

Ըստ նախարարի, 2003 թ. հունիսի 6-ինՙ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երեւանում կմեկնարկի կոմպոզիտորի հոբելյանին նվիրված շարունակական միջազգային փառատոն, որը կավարտվի դեկտեմբերի 19-ին։ Փառատոնին մասնակցության ցանկություն են հայտնել աշխարհի ճանաչված դիրիժորներ եւ կոմպոզիտորներ, այդ թվում Մստիսլավ Ռոստրոպովիչը, Վլադիմիր Սպիվակովը, Ջորջ Փեհլեւանյանը։

Ռոլանդ Շառոյանը տեղեկացրեց, որ 2003 թ. մեծ կոմպոզիտորի հոբելյանին նվիրված միջոցառումներ կանցկացվեն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մերձավոր Արեւելքի եւ այլ երկրներում։ Խաչատրյանական տարվա պատշաճ կազմակերպմանն աջակցելու մեծ պատրաստակամություն են հայտնել տարբեր երկրների հայկական համայնքները եւ բարեգործական կազմակերպությունները։

Հոբելյանական միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի ֆիլմերի ցուցադրություն, որոնցում հնչում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4