«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2002-12-10 | #227, 2002-12-11 | #228, 2002-12-12


ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ

Հնդկաստանի Գոա քաղաքում շարունակվում է մինչեւ 20 տարեկան աղջիկների եւ պատանիների շախմատի աշխարհի առաջնությունը։ Վիճակահանության քմահաճույքով Լեւոն Արոնյանի մրցակիցներն առայժմ հնդիկ շախմատիստներն են։ 3-րդ տուրում Լեւոնը պարտության մատնեց Չովդհուրի Սապթարշիին եւ այժմ 2,5 միավորով 3-16-րդ տեղերն է բաժանում։ Աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են անգլիացի գրոսմայստեր Լուկեն եւ լեհ շախմատիստ Ռադոսլավ Վոյտաչեկը։ Կանանց մրցապայքարում առաջատարներից ոչ մեկին չհաջողվեց 3-րդ տուրում էլ հաղթել։ 2,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Քրիստինա Ցալոտեսկուն (Ռումինիա), հնդիկ շախմատիստուհիներ Հարիկա Դրոնավալին եւ Հումպի Կոներուն, ռուսաստանցիներ Տատյանա Կոսինցեւան, Նատալյա Պոգոնինան եւ չին շախմատիստուհի Հուե Ցհաոն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4