ՄՈՍԿՎԱ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «դժվար է առաջ գնում», CNA-ին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտում, ի պատասխան այդ հակամարտության կարգավորման հեռանկարների մասին հարցին։ «Ինչպես ինքնուրույնաբար, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատում, Մոսկվան եռանդուն ձգտում է օգնել ադրբեջանական եւ հայկական կողմերին հնարավորինս շուտ հասնել ղարաբաղյան խնդրի փոխզիջումային լուծման։ Մեր դիրքորոշումը պարզ էՙ մենք պատրաստ կլինենք պաշտպանել դրա այն տարբերակը, որը կգոհացնի ներգրավված բոլոր կողմերին, եւ պայմանավորվածության հասնելու դեպքում հանդես գալ կարգավորման երաշխավոր»,- նշել են դեպարտամենտում։ «Միաժամանակ, կարգավորման գործընթացն ինքնին դժվար է առաջ շարժվում։ Այդ առնչությամբ մեծ հույսեր է Ռուսաստանը կապում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ շարունակվող անձնական երկխոսության հետ, քանի որ հատկապես նրանց փոխըմբռնումից է, առաջին հերթին, կախված գործի հաջողությունը», հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտում։