«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


ԱՄՆ ՄՈՒՏՔԻ ԿԱՐԳԻ ԽՍՏԱՑՈՒՄ ՀՀ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մ. Նահանգների Հայ դատի գրասենյակը Վաշինգտոնից մտահոգությամբ տեղեկացնում է, որ ամերիկյան համապատասխան իշխանությունները որոշում են ընդունել ներգաղթի ծառայությունում (INS) պարտադիր գրանցում պահանջել ԱՄՆ մուտք գործող 16 տարեկանը լրացրած արական սեռի ՀՀ քաղաքացիներիցՙ վերջիններիս հավասարեցնելով 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո որոշակի երկրների քաղաքացիներին։

Այդ երկրներից են Իրաքը, Իրանը, Լիբանանը, Լիբիան, Սուդանը, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք ենթադրաբար հյուրընկալում են ահաբեկչական կազմակերպությունների։

Մ. Նահանգների ողջ տարածքում ամերիկահայությունը խիստ անհանգստացած է այս նոր որոշումից, տեղեկացնում է Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունը։ Տարբեր կազմակերպություններ ամերիկյան վարչակազմից բացատրություն են պահանջում։ Գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այդ որոշման առնչությամբ հայտարարում է. «Ինչո՞ւ է Հայաստանը նման վերաբերմունքի արժանացել։ Մ. Նահանգների կառավարությունը երբեւէ Հայաստանը չի համարել որեւէ ահաբեկչական կազմակերպությանը սատարող երկիր»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4