«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐՈՒՄ

Հնդկաստանի Գոա քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես գալիս գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։ 6-րդ տուրում հայ շախմատիստը սպիտակներով պարտության մատնեց առաջատարինՙ անգլիացի գրոսմայստեր Լյուկ Մակշեյնին։ Հաջորդ երկու տուրերում Արոնյանը խաղաղ դաշն կնքեց առաջատարների շարքում գտնվող չին շախմատիստներ Նի Հուայի եւ Բու Սյանչժիի հետ։ 8 տուրից հետո Արոնյանը հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնայի, անգլիացի Մակշեյնի, ռուսաստանցիներ Արտյոմ Տիմոֆեեւի եւ Դմիտրի Յակովենկոյի հետ 6 միավորով գլխավորում է աղյուսակը։ Մինչեւ առաջնության ավարտը մնացել է 5 տուր։ Արոնյանը լավ հնարավորություններ ունի բարելավելու անցյալ տարվա իր ցուցանիշը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Աթենքում կայացած աշխարհի առաջնությունում Լեւոնը գրավել էր 3-րդ տեղը։

Աղջիկների մրցաշարում միանձնյա առաջատարի դերը ստանձնել է չին շախմատիստուհի Չժաո Հուն, որը 8 հնարավորից վաստակել է 7 միավոր։ 6-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Նադեժդա Կոսինցեւայի հետ, հաջորդ տուրում պարտության մատնեց Տատյանա Կոսինցեւային, իսկ 8-րդում հաղթեց Նատալյա Պոգոնինային։ 6 միավորով 2-րդ տեղում է աշխարհի ներկայիս չեմպիոնուհի, հնդիկ գրոսմայստեր Հումպի Կոներուն։ Նրանից կես միավորով հետ են մնում 7 շախմատիստուհիներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4