«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2002-12-13 | #230, 2002-12-14 | #231, 2002-12-17


ԱՅՍ ՁՄԵՌԸ ՎԵՐՋԻՆ 8 ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ՑՈՒՐՏ ԿԼԻՆԻ

Անցած շաբաթ ջերմաստիճանի անկումը հատեց ¬17-ի սահմանը։ Ինչպես հայտնեց Հայհիդրոմետ վարչության պետ Գենադի Կոջոյանը, երեկվանից ջերմաստիճանային նոր գործընթացներ են սկսել, որոնք կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 21-ը։ Դա նշանակում է, որ սպասվում են նոր, պարբերական տեղումներ, որոնք դեկտեմբերի 18-ին ավելի առատ կլինեն։ Ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա, գիշերըՙ ¬10-ի, ցերեկըՙ ¬4-ից ¬5-ի սահմաններում։ Գ. Կոջոյանի գնահատմամբ, անցած 8 տարիների բոլոր ձմեռներին գրանցվել է նորմայից բարձր ջերմաստիճան, այս տարի սպասվում է ջերմաստիճանային նորմայի սահմաններում ձմեռ, այսինքնՙ վերջին 8 տարիների համեմատՙ ավելի ցուրտ։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4