ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Դեկտեմբերի 16-17-ը Երեւան է այցելելու Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Գործարար խորհրդի գլխավոր քարտուղար Կոստաս Մասմանիդիսը։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, այցի ընթացքում Կ. Մասնանիդիսը հանդիպումներ է ունենալու ԱԳՆ, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության եւ Հայաստանի ոսկեգործների եւ ակնագործների միության ներկայացուցիչների հետ։