Մեկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ջոզեֆ Ռալստոնը երեկ հանդիպել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին, նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց երկարատեւ արձակուրդում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները զարգանում են համաչափ, ամեն տարի ավելանում է դաշինքի հետ համատեղ ծրագրերի քանակը «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) շրջանակներում։
Ջոզեֆ Ռալստոնը նկատեց, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստան է ժամանում Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատարը։ «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն օր-օրի ընդլայնվում են, մյուս տարի համատեղ միջոցառումների թիվը կհասնի հիսունի», ասաց պրն Ռալստոնը։ Երեւանում ՆԱՏՕ-ի գեներալը քննարկել է երկու հարց. ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններ եւ 2003 թ. հունիսի 16¬24-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort¬2003» («Համատեղ լավագույն ջանք») բազմազգ զորավարժությունների կազմակերպչական հարցեր։
Պրն Ռալստոնը շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին ԱՄՆ հակաահաբեկչական պայքարին միանալու, մեր երկրի օդային տարածքն ամերիկյան ուժերի համար բաց պահելու համար։
Թ. Հ.