«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2002-12-14 | #231, 2002-12-17 | #232, 2002-12-18


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Դեկտեմբերի 14-20-ը Արաբական Միացյալ Էմիրություններում առաջին անգամ անցկացվում է հայկական մշակույթի շաբաթ։ Այդ կապակցությամբ դեկտեմբերի 13-ին ԱՄԷ տեղեկատվության եւ մշակույթի նախարար Շեյխ Աբդալլահ Բեն Զայեդ ալ Նահյանի հրավերով Աբու Դաբի է մեկնել ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանի գլխավորած պատվիրակությունը։

Մշակութային օրերի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ինՙ Աբու Դաբիի «Մշակույթի հիմնադրամ»-ի շենքում։ Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՄԷ մշակույթի եւ այլ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի եւ էմիրաթի հասարակության ներկայացուցիչներ։

Մշակույթի շաբաթը շարունակվում է եւ, ի թիվս այլ միջոցառումների, ցուցադրվելու են ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական եւ Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» վավերագրական ֆիլմերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4