«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2002-12-14 | #231, 2002-12-17 | #232, 2002-12-18


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԻՐԱՎԻՃԱԿ Է

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեկտեմբերի 12-ին հանրապետության էներգահամակարգում, մասնավորապես բարձրավոլտ էլցանցում տեղի ունեցած վթարի հետեւանքով 2-5 ժամով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր։ Ուժեղ քամիների պատճառով վթարված էլեկտրահաղորդման բարձր լարման Որոտան-1 եւ Շամբի գծերն օպերատիվ աշխատանքի արդյունքում վերականգնվել են հաջորդ օրվա ընթացքում։ Այս մասին Արմենպրեսի թղթակցի հարցերին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Լուսինե Հարությունյանը։

Նրա տվյալներով, այս պահին համակարգում վերահսկելի եւ կայուն իրավիճակ է. հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը համապատասխանում է սպառման պահանջներին։ Ավելին, կա Վրաստանին էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն, որի ուղղությամբ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4