«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2002-12-14 | #231, 2002-12-17 | #232, 2002-12-18


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅԵՐԻ ԿՐԱԿԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ

ԲԱՔՈՒ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ինչպես հաղորդում է Բաքվի «525» թերթը, դեկտեմբերի 13-ին «հայկական զինված կազմավորումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով» ադրբեջանցի մի զինվոր զոհվել է եւ մեկը վիրավորվել։ Թերթի համաձայն, «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Ղազախի շրջանի օկուպացված Բաղանիս-Այրում գյուղի կողմից գնդակոծության են ենթարկել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերըՙ Ղուշչու-Այրում գյուղի մոտակայքում»։

Մինչդեռ, Ադրբեջանի ՊՆ-ում եւ ծառայության վայրում զինվորների մահը բացատրում են ինքնասպանությամբ։ Ինչպես հաղորդում է «Էմ Փի Էյ»-ըՙ վկայակոչելով «Զինվորի ընտանիք» կազմակերպությանը, օրերս Ադրբեջանի գլխավոր հրամանատարին ուղերձ է հղվել զինվորների ինքնասպանությունների պատճառները պարզաբանելու պահանջով։ Այդ առնչությամբ դեկտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին «Զինվորի ընտանիք» կազմակերպությունը մտադիր է պիկետ կազմակերպել նախագահական վարչակազմի շենքի դիմաց, հաղորդում է գործակալությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4