Ինտերնետային «Ազգի» երեկվա թողարկումն արձանագրեց ընթերցողների եւ ընթերցված հոդվածների ռեկորդային թիվՙ 1582 ընթերցող եւ 8200 ընթերցված հոդված եւ լուր։ Սովորաբար օրական այդ ցուցանիշները տատանվում էին համապատասխան 1400-ի եւ 7000-ի շուրջ։ Մեր տպավորությամբ, ընթերցողների արտակարգ հետաքրքրությունը երեկվա թողարկման նկատմամբ պայմանավորված էր ԱՄՆ մուտքի եւ կեցության խստացված կարգի «սեւ ցուցակում» Հայաստանի ընդգրկման եւ այդ փաստի հետագա զարգացման խնդրով, որ, ինչպես հայտնի է, բարեհաջող ավարտ ունեցավ մեզ համար։
Առիթից օգտվելով տեղեկացնենք, որ ավելի քան 70 երկրներում եւ 4 լեզուներով ընթերցվող մեր ինտերնետային էջը 2 տարվա ընթացքում ունեցել է շուրջ կես միլիոն այցելու, իսկ ընթերցված հոդվածների քանակը մոտենում է 3 միլիոնի։ Ինչքան մեզ հայտնի է, հայկական նմանատիպ ծառայությունների մեջ վերոհիշյալ ցուցանիշներն ամենաբարձրն են։