«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2002-12-17 | #232, 2002-12-18 | #233, 2002-12-19


ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել երկու տասնյակից ավելի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։

Կարեւորելով ֆերմերային տնտեսությունների զարգացումը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իր մարզային այցելությունների ժամանակ ծրագրում անպայման ընդգրկում է մեկ-երկու ֆերմերային տնտեսություն, եւ եթե հինգ տարի առաջ նման տնտեսությունների թիվն ընդամենը մի քանիսն էր, այսօր դրանք բազմաթիվ են։

Հանրապետության նախագահը ցանկություն է հայտնել հանդիպման մասնակիցներից լսել նրանց գնահատականը արվածի եւ անելիքների, կառավարության անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ որոշակի աշխատանք է կատարվել գյուղատնտեսությունը սպասարկող ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։ Ընդունվել են օրենքներ, որոնք ուղղված են բնագավառի զարգացմանը։ Նա առանձնացրել է լիզինգի եւ վարկային կազմակերպությունների մասին օրենքները։ Հետագա անելիքների առումով երկրի ղեկավարը կարեւոր է համարել գազիֆիկացման, գյուղատնտեսության համար առանձնակի նշանակություն ունեցող ոռոգման համակարգի եւ լոկալ ջեռուցման կազմակերպման հետ կապված խնդիրները։

Հանդիպման մասնակիցները արծարծել են բազմաթիվ հարցեր։ Նրանց խոսքով, իրենց գործունեության համար ստեղծված է նորմալ իրավական դաշտ։ Նրանք ցանկություն են հայտնել, որ նման շփումները դառնան պարբերական։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4