«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2002-12-17 | #232, 2002-12-18 | #233, 2002-12-19


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին։

ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (տնօրենՙ Կառլոս Պետրոսյան), իսկ ՀՀ ներքին գործերի նախարարությունըՙ ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (պետՙ Հայկ Հարությունյան)։

Հրամանագրով սահմանվում է նաեւ, որ մինչեւ պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման հետեւյալ մարմինները.

1. Ազգային անվտանգության ծառայություն։ 2. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։ 3. Արտակարգ իրավիճակների վարչություն։ 4. Հարկային պետական ծառայություն։ 5. Մաքսային պետական կոմիտե։ 6. Միգրացիայի եւ փախստականների վարչություն։ 7. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։ 8. Ջրային տնտեսության պետական կոմիտե։ 9. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4