Ջանասիրությունից հռչակ...
Ամերիկահայ երգիչ Անդի Մադատյանը, որ մոտ երկու ամիս առաջ մեկ շաբաթով Հայաստանում էր եւ իր համերգի եկամուտը հատկացրել էր դպրոցներին, դեկտեմբերի 10-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանում արժանացել է քաղաքապետի հատուկ գնահատականինՙ երգարվեստին բերած իր նպաստի համար։ 200-ից ավելի երկրպագուներ ջերմորեն ողջունել են նրան։ Ելույթ ունեցողները գովեստով են արտահայտվել նրա մասին, նշելով, որ նա հասել է իր նպատակինՙ շնորհիվ ջանասիրության, հետեւողականության եւ հավատի։ Քաղաքային խորհրդի անդամ Ֆրենկ Քուինտերոն ավելացրել է, որ «նա Գլենդեյլի հարգարժան քաղաքացիներից է եւ շատ մեծ ներդրում ունի համայնքում»։
Մ. Նահանգներում նա ելույթներ է ունեցրել Հունական թատրոնի շենքում, Լոս Անջելեսի «Ունիվերսալ ամֆիթատրոնում» եւ Գլենդեյլի «Ալեքս» թատրոնում։ Երեք տարի շարունակ ճանաչվել է լավագույն երգիչ։ Նրա համբավը դուրս է եկել Մ. Նահանգներից։ Նա մեծ հաջողություններ է ունեցել նաեւ Կանադայում, Ավստրալիայում, Միջին Արեւելքի եւ Եվրոպայի մի շարք երկրներում։
Հ. Ծ.