«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2002-12-17 | #232, 2002-12-18 | #233, 2002-12-19


ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի «Ակադեմիա» պատկերասրահում հունվարի 10-ից փետրվարի 10-ը կբացվի բրիտանացի լուսանկարիչ Էնն Դոերթիի աշխատանքների ցուցահանդեսը։ Միջոցառումը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը։

Խորհրդի Հայաստանի գրասենյակում հայտնեցին, որ ցուցահանդեսին կներկայացվի 38 աշխատանք։ Դրանք արվել են Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։ Լուսանկարների անուններում միտումնավոր չեն շեշտվելու երկրի կամ վայրի անունը։ Է.Դոերթին հայաստանցի լուսանկարիչների համար կանցկացնի նաեւ մասնագիտական երկօրյա բարեգործական դասընթացներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4