Խստաշունչ ձմռան ցրտի հետեւանքով մայրաքաղաքի եւ մարզերի հանրակրթական շատ դպրոցներում ջեռուցման համակարգի բացակայության պատճառով դժվարացել են դասավանդման պայմանները։ Այս հանգամանքը հաշվի առնելով, կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ որոշում է կայացրել հունվարի 13-ից մարտի 24-ը հնգօրյա ուսուցման անցնելու մասին։