ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը դեկտեմբերի 18-ի դրությամբ։ Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ եւս 3 հորիզոնականով նահանջել էՙ հանգրվանելով 107-րդ տեղում։ Զարմանալի ոչինչ չկա, քանի որ մեր ընտրանին անգործության է մատնված վերջին 2 ամիսներին։ ՀՀ հավաքականի վարկանիշը նվազել է 9 կետով եւ այժմ 399 է։
Ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստների մրցակիցներից երեքը լավագույն 100 հավաքականների կազմում են։ Ամենաբարձր վարկանիշն ունեն իսպանացիները (779), որոնք 3-րդ տեղում են։ 45-րդ տեղում ուկրաինացիներն են (575), հույները զբաղեցնում են 48-րդ հորիզոնականը (563)։ Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից լավագույնը ՌԴ հավաքականն է, որը 650 վարկանիշով 22-րդ տեղում է։ Մյուսների ցուցանիշներն այսպիսին են. 60. Էստոնիաՙ 525, 74. Բելառուսՙ 489, 78. Լատվիաՙ 480, 90. Վրաստանՙ 456, 98. Ուզբեկստանՙ 421, 100. Լիտվա, 111. Մոլդովաՙ 386, 113. Ադրբեջանՙ 383, 117. Ղազախստանՙ 374, 134. Թուրքմենիաՙ 311, 167. Տաջիկստանՙ 177, 171. Ղրղզստանՙ 162։
Լավագույն տասնյակն այսպիսին է.
1. Բրազիլիա - 856
2. Ֆրանսիա - 787
3. Իսպանիա - 779
4. Գերմանիա - 761
5. Արգենտինա - 751
6. Հոլանդիա - 746
7. Անգլիա - 734
8. Մեքսիկա - 732
9. Թուրքիա - 729
10. ԱՄՆ - 723