«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2002-12-18 | #233, 2002-12-19 | #234, 2002-12-20


ԲԱՎՐԱՅԻ ՄԱՔՍԱՏՈՒՆԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑԻ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻՑ ՓՈ՞Ղ ՇՈՐԹԵՆ

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Համլետ Մովսիսյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հայ-վրացական սահմանի Բավրայի մաքսակետը լարվածություն է ստեղծում։ Պատգամավորն ասաց, որ հայ եւ վրացի մաքսավորներն ամեն քայլափոխի սահմանը հատող քաղաքացիներից փող են շորթում։

Պրն Մովսիսյանի կարծիքով, Բաթումի 12-րդ եւ Ախալքալաքի 62-րդ ռուսական ռազմակայանները Վրաստանի տարածքից դուրս չեն բերվի եւս 11 տարի։ «Ախալքալաքի ռազմակայանում 1.600 տեղացիներ են աշխատում։ Քաղաքական առումով այդ ռազմակայանը մեր անվտանգության գլխավոր երաշխիքն է», ասաց պատգամավորը։ Համլետ Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ այսօր Ախալքալաքում ինքնավարության խնդիր չի դրվում։

«Վրաստանի հայերի միության» նախագահ Գենադի Մուրադյանը, խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանը գոհունակությամբ անդրադարձան Սամցխե-Ջավախքի երկրամասի նահանգապետ Թեյմուրազ Մոսիաշվիլու գործունեությանը, որն, ի տարբերություն իր նախորդիՙ Գիգլա Բարամիձեի, Ախալքալաք է ժամանում առանց թիկնապահների, մասնակցում է տերյանական օրերին եւ ընդհանրապեսՙ սերտ համագործակցություն է հաստատել ջավախահայության հետ։

Գենադի Մուրադյանը նշեց, որ «Վրաստանի հայերի միությունը» լավ հարաբերություններ է պահպանում «Վիրք» կուսակցության եւ «Ջավախք» ժողովրդական շարժման հետ։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4