ԲԱՔՈՒ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի իրավապահ մարմինները բացահայտել են այն մարմիններին, որոնք կեղծել են նախագահ Հեյդար Ալիեւի ստորագրությունը։ Ինչպես գրում է ադրբեջանական «525-րդ» թերթը, խաբեբաների խումբը, օգտագործելով ոստիկանական վերահսկողության գծով Պետական կոմիտեի ստեղծման մասին Ադրբեջանի նախագահի կեղծ ցուցումը, փորձել են փող կորզել բիզնեսի ոլորտում զբաղված մարդկանցից։