Դեկտեմբերի 18-ին Թել Ավիվում (Իսրայել) մահացել է Մ. Նահանգների Կոնգրեսի քառակի անդամ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերի բազմամյա պաշտպան Ուեյն Օուենսը, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ եղած ժամանակ, դեռեւս 1990 թ. փետրվարին, Օուենսն այցելել է Հայաստան երկրաշարժի հետեւանքների ուսումնասիրման եւ ամերիկյան կառավարության օգնությունը նախապատրաստելու նպատակով։ Այնուհետեւ նա Հայաստան է եկել երկու անգամ եւս, առաջինը Երեւանում Հանթսման կորպորացիայի գործարանի հիմնադրմանը, իսկ երկրորդըՙ Հայաստանի անկախության հանրաքվեին ներկա գտնվելու։ Հետագայում նա մեծ աշխատանք է տարել Կոնգրեսի իր պաշտոնակիցներին հայկական հարցերի շուրջ իրազեկելու, թիվ 907 բանաձեւի Կոնգրեսի կողմից ընդունման գործում։