Կիրակի երեկոյան թիվ 3 կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում գազի բալոն է պայթել։ Բարեբախտաբար զոհեր չկան։ 8 հիվանդներ տեղափոխվել են հարեւան բաժանմունք, նրանց վիճակը բավարար է։ Լիովին տուժել է նոր վերանորոգված հիվանդասենյակը։ Նույն օրը երեկոյան, ծխահարումի՞ց, թե՞ այրվածքներից, առայժմ պարզ չէ, զոհվել է Աջափնյակի բնակիչ, 52-ամյա Էդուարդ Հարությունյանը։ Ենթադրվում է, որ հրդեհն առաջացել է ծխախոտի կրակից, որ անկողնուն գամված միայնակ հաշմանդամն ի վիճակի չի եղել մարել։