Ոչ վաղ անցյալում Իրանն ու Պակիստանը ոխերիմ հակառակորդներ էին իրենց հարեւան Աֆղանստանի ներքին հակամարտության ասպարեզում. Իրանն օգնում էր Հյուսիսային դաշինքին, մինչ Պակիստանըՙ թալիբներին։
Վերջինների ջախջախումից հետո Համիդ Կարզայի իշխանության գալով իրանցիներն ու պակիստանցիները հայտարարեցին, որ այսուհետեւ բնավ չեն միջամտելու հարեւան երկրի գործերին, ինչը նպաստավոր մթնոլորտ ստեղծեց կողմերի մերձեցման համար։ Եվ ահա երեկ Իսլամաբադ ժամանեց Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին եւ ընդունվեց մեծագույն պատիվներով։ Իրանի նախագահի այցը հետապնդում է գլխավոր 3 նպատակՙ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը Պակիստանի իր պաշտոնակից Նաուալ Շարիֆի հետ, շոշափել միմյանց դիրքորոշումն իրաքյան հավանական պատերազմի պարագայում, բանակցել Պակիստանի վրայով դեպի Հնդկաստան 3,5 մլրդ դոլար արժողությամբ իրանյան նավթատար խողովակաշար կառուցելու խնդիրը։ Այս վերջին ծրագրի իրագործումը կապված է բարդության հետ, նկատի ունենալով Պակիստան-Հնդկաստան հակամարտությունը Քաշմիրի խնդրով։