«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2002-12-20 | #235, 2002-12-21 | #236, 2002-12-24


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԻԿՈԼԱՅ ՊԱՏՐՈՒՇԵՎԻՆ «ՍՏԱԽՈՍ» Է ԱՆՎԱՆԵԼ

ԲԱՔՈՒ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ադրբեջանցի գեներալ Վագիֆ Ռասուլովի հասցեին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ն. Պատրուշեւի լրտեսության մեղադրանքները համարել է կեղծ։ Լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պատասխանել է Ռուսաստանի ԱԴԾ ղեկավարի հայտարարությանը. «Մեր պատասխանը այն է, որ Վագիֆ Ռասուլովը վաղուց արդեն Բաքվում է, նրա ծառայության ժամկետը լրացել է, եւ նա նշանակված է նոր պաշտոնի»։ Նախարարն ավելացրել է. «Լրտեսը նա է, ով խոսում է լրտեսության մասին»։ Ինչպես հիշեցնում է Բաքվի «525» թերթը, օրերս Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը հայտարարել է Վ. Ռասուլովի գործունեությունը կասեցնելու մասին որպես «Ռուսաստանի շահերին վնաս հասցնող», եւ որ Վ. Ռասուլովից առգրավվել են իր հավաքած փաստաթղթերը, որոնց թվում կան նաեւ պետական գաղտնիք ներկայացնողներ։ Վ.Ռասուլովը արտաքսվել է Ռուսաստանից եւ զրկված է 5 տարի ժամկետով այդ երկիր մուտք գործելու իրավունքից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4