ՄՈՍԿՎԱ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մոսկովյան ռեստորաններից մեկում տեղ գտած փոխհրաձգության ժամանակ զոհվել է մի հայաստանցի։ Ինչպես երկուշաբթի «Նովոստի» գործակալությանը հայտնել են մայրաքաղաքային ՆԳՎ-ում, միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Լենինի պողոտայի ժամանցային հաստատություններից մեկում։ Նախնական տվյալներով, Հայաստանի երկու քաղաքացիներ չեն կիսել սեղանիկը։ Փոխադարձ հայհոյանքներից հետո վիճողներից մեկը հանել է ատրճանակը եւ գնդակահարել իրեն վիրավորածին։ Ստացած վերքից վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Հանցագործը ձերբակալված է, տվյալ փաստի առթիվ հարուցված է քրեական գործ։