Երկրորդ ընթերցման դրվեց երեկ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում «Քրեական օրենսգիրքը»։ Ի թիվս այլ փոփոխությունների, քր. նոր օրենսգրքի մեջ պատժամիջոցների համակարգում չի ընդգրկվել մահապատիժը, որը բխում է ԵԽ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիայի պահանջից։ Սակայն, կախված հոկտեմբերի 27-ի ոճրագործների դատապարտման շուրջ հասարակական պահանջից, համաձայն որի նրանք պետք է մահապատժի ենթարկվեն, քր. օրենսգրքին զուգահեռ քննարկման է դրվել նաեւ «Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծը։ Այն սահմանում է, որ քր. օրենսգիրքը չի տարածվում մինչեւ վերջինիս ընդունումը կատարված տեռորիստական ակտ կատարողների, անչափահաս աղջիկներին բռնաբարողների եւ դիտավորյալ սպանություն կատարողների նկատմամբ, որոնք պետք է ենթարկվեն մահապատժի։
Գ. Ա.