«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2002-12-21 | #236, 2002-12-24 | #237, 2002-12-25


ՍԵՎԱՆ-ԴԻԼԻՋԱՆ ԹՈՒՆԵԼԸ ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ 2003 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

ԳԱՎԱՌ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐ. ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան-Դիլիջան ավտոճանապարհային թունելի շինարարությունում ներկայումս աշխատում է 150 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 300-400 ԱՄն դոլարին համարժեք դրամ։ Շինարարության մեկնարկիցՙ 2002 թ. փետրվարից մինչեւ նոյեմբերի 15-ը թունելագործները հորատել են 195 մետրՙ իրար միացնելով թունելի հարավային եւ հյուսիսային հատվածները վերին մասում։ Ներքին մասում մնում է հորատելու եւս 400 մետր, նաեւ վերացնելու հարավային շքամուտքի փլվածքները եւ որոշ հատվածների ամրացումը բետոնով։ Աշխատանքները կատարվում են շուրջօրյա, առանց ընդհատումների։

Ըստ կառույցի պատասխանատուների, Սեւան-Դիլիջան ավտոճանապարհային թունելը կշահագործվի 2003 թ. հոկտեմբերին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4