Սկիզբըՙ նախորդ համարում
Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամը, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության, «Վահագն եւ Հասմիկ Հովնանյաններ» ֆոնդի աջակցությամբ ու հովանավորությամբ, նպատակ ունենալով խրախուսել ազգային մշակույթի զարգացումը, հայտարարում է արվեստի եւ գրականության «Վահագն-2003» համահայկական մրցանակաբաշխություն։
«Վահագն» մրցանակ ու դրամական պարգեւներ կշնորհվեն 2003 թ. լավագույն ստեղծագործություններին եւ դերակատարումներին հետեւյալ անվանակարգերում.
1. «Տարվա լավագույն ֆիլմի համար»
2. «Տարվա լավագույն թատերական ներկայացման համար»
3. «Տարվա կնոջ լավագույն դերակատարման համար»
4. «Տարվա տղամարդու լավագույն դերակատարման համար»
5. «Տարվա կերպարվեստի լավագույն ստեղծագործության համար»
6. «Տարվա լավագույն գրքի համար»
7. «Տարվա լրագրողական լավագույն աշխատանքի համար»
8. «Պարի տարվա լավագույն բեմադրության համար»
Հաղթողների անունները կհայտարարվեն եւ մրցանակները կհանձնվեն 2003 թ. մայիսինՙ «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխության գալա-համերգի ժամանակ։
Տարվա լավագույն ֆիլմի համար
Ընդհանուր մրցանակային գումարը 6.000 ԱՄՆ դոլար է։
Մրցույթին կարող են մասնակցել 33 մմ եւ 16 մմ ժապավենով, ինչպես նաեւ ցանկացած տեսաֆորմատով նկարահանված եւ մինչեւ 2003 թ. մարտ ամսի արտադրությամբ ավարտված խաղարկային, վավերագրական, մուլտիպլիկացիոն ֆիլմեր։
Ֆիլմը մրցութային հանձնաժողովին է ներկայացվում տեսաերիզով, ֆիլմի արտադրողի (պրոդյուսերի), ռեժիսորի կամ որեւէ մասնագիտական հասարակական կազմակերպության կողմից, համապատասխան կից փաստաթղթերով (հավակնորդների պաշտոնական անվանացանկ, ռեժիսորի կենսագրություն, մամուլում տպված հոդվածների, արձագանքների պատճեններ, ռեժիսորի գրավոր համաձայնությունՙ հասարակական կազմակերպության կողմից ներկայացնելու դեպքում)։
Տարվա լավագույն թատերական ներկայացման համար
Ընդհանուր մրցանակային գումարը 6.000 ԱՄՆ դոլար է։
Նշված անվանակարգում մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել վերջին 1 տարվա ընթացքում բեմադրված ինչպես խաղացանկային, այնպես էլ տեսագրված ներկայացումները։
Ներկայացումներն առաջադրվում են ստեղծագործական կազմակերպությունների կողմից մինչեւ 2003 թ. մարտի 31-ը։
Տարվա կնոջ լավագույն դերակատարման համար
Ընդհանուր մրցանակային գումարը 3.000 ԱՄՆ դոլար է։
Տարվա տղամարդու լավագույն դերակատարման համար
Ընդհանուր մրցանակային գումարը 3.000 ԱՄՆ դոլար է։
Նշված անվանակարգերում մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել վերջին 1 տարվա ընթացքում կինոյում ու թատրոնում իրականացված դերակատարումները։
Թեկնածություններն առաջադրում են ստեղծագործական կազմակերպությունները, մինչեւ 2003 թ. մարտի 31-ը։
Տարվա կերպարվեստի լավագույն ստեղծագործության համար
Ընդհանուր մրցանակային գումարը 4.500 ԱՄՆ դոլար է։
Մրցանակը շնորհվում է կերպարվեստի ասպարեզում վերջին 1 տարվա լավագույն ստեղծագործությանը։ «Կերպարվեստի լավագույն ստեղծագործության համար» «Վահագն» մրցանակի հավակնող արվեստագետներին կարող են առաջադրել հանրապետությունում եւ սփյուռքում գործող թանգարանային եւ ցուցահանդեսային հիմնարկությունները, մասնավոր պատկերասրահները, կերպարվեստի կրթական հաստատությունները եւ մասնագիտական մյուս կազմակերպությունները։ Մրցանակի հավակնող արվեստագետներին առաջադրել ցանկացող հիմնարկությունները հայտավորվելու համար մինչեւ 2003 թ. փետրվարի 15-ը կարող են դիմել կերպարվեստի հանձնաժողով։ Հայտավորված հիմնարկությունները կազմակերպում են իրենց առաջադրած արվեստագետների ստեղծագործությունների դիտումը, ինչպես նաեւ նախապատրաստում են նրանց ներկայացման համար անհրաժեշտ թղթապանակը, որը պետք է պարունակի դիմում-հայտ, արվեստագետի ստեղծագործական կենսագրությունը, մասնագետի կարծիքը, ներկայացվող ստեղծագործության (շարքի) վերատպությունը կամ նկարագրությունը (եթե նախագիծ է)։
Հայտավորված հիմնարկությունների կողմից հավակնորդների առաջադրման վերջին ժամկետը 2003 թ. ապրիլի 15-ն է։
Տարվա լավագույն գրքի համար
Ընդհանուր մրցանակային գումարը 4.500 ԱՄՆ դոլար է
Հայտերն ընդունվում են մինչեւ 2003 թ. փետրվարի 25-ըՙ Հայաստանի գրողների միության արձակի, պոեզիայի եւ դրամատուրգիայի սեկցիաներում, հասցենՙ Բաղրամյան 3։ Սեկցիաներից յուրաքանչյուրը մինչեւ 2003 թ. մարտի 15-ն իր ընտրությամբ լավագույն 3 գրքերը (առավելագույնըՙ 9 գիրք) կներկայացնեն «Վահագն» մրցանակաբաշխության գրական մրցանակներ շնորհող հանձնաժողովին։
Տարվա լրագրողական լավագույն աշխատանքի համար
Ընդհանուր մրցանակային գումարը 4.500 ԱՄՆ դոլար է
Մրցույթին կարող են մասնակցել այն լրագրողները, ովքեր վերջին 1 տարում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակել կամ հեռարձակել են լրատվական աշխատանքներ։
Ներկայացվող լրատվական աշխատանքները գրանցվում եւ համարակալվում են։
Լրատվական աշխատանքները հետ չեն վերադարձվում։
Հեռուստա կամ ռադիոնյութի դեպքում պարտադիր պետք է ներկայացվի հեռուստառադիոսցենարըՙ հեղինակի կողմից համարակալված եւ ստորագրված։
Մրցույթին մասնակցող լրագրողն աշխատանքը պետք է հանձնի ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայություն։
Հայտերն ընդունվում են մինչեւ 2003 թ. մարտի 1-ը։
Պարի տարվա լավագույն բեմադրության համար
Ընդհանուր մրցանակային գումարը 4.500 ԱՄՆ դոլար է
Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել ազգային-ժողովրդական պարեր եւ դրանց մշակումներՙ տեսաերիզի տեսքով, մինչեւ 2003 թ. մարտի 15-ը։
Մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերի հայտերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման պահից։
Տեղեկությունների համար դիմելՙ
Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամ
Հասցենՙ Երեւան, Թումանյան 5, 1-ին հարկ
Հեռ./ֆաքսՙ 56¬21¬31,
հեռ.ՙ 52¬93¬40, 52¬02¬69
E-mail։ mzbh@arminco.com