«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2002-12-24 | #237, 2002-12-25 | #238, 2002-12-26


ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԸՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

ՄՈՍԿՎԱ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՌԴ աշխատավորների ինքնակառավարման կուսակցության նախագահ, «Ռոսիա» շարժման քաղաքական խորհրդի ղեկավարի առաջին տեղակալ Լեւոն Չախմախչյանը վարկանիշային «Լիցա» («Դեմքեր») ռուսական հանդեսի կողմից ընդգրկվել է 2002 թվականի Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների ցանկում։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր ռուսական հանդեսը, նրա գլխավորած կուսակցությունն այսօր ներառում է ավելի քան 25 հազար անդամ, իսկ նրա ստորաբաժանումները գործում են Ռուսաստանի 80-ից ավելի տարածաշրջաններում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4