«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2002-12-25 | #238, 2002-12-26 | #239, 2002-12-27


2002-Ը ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՏԱՐԻ ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ 2002 թվականը արցախյան բանակում անցել է բանակաշինության առաջընթացի ապահովման կարգախոսով։ Այս մասին հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, դեկտեմբերի 26-ի ասուլիսում ամփոփելով տարվա արդյունքները։

Նախարարը հայտնեց, որ բավականին լուրջ քայլեր են կատարվել բանակի կազմհաստիքային ձեւավորման ուղղությամբ։ Նա հավաստիացրեց, որ արցախյան բանակն այժմ անհամեմատ կարգապահ է։ Բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, նրանց համար կառուցվել են նոր բնակարաններ, հարստացվել է ուսումնանյութատեխնիկական բազան։ Նախարարի կարծիքով, այս տեսակետից եւս Արցախի բանակը լավագույնն է տարածաշրջանում։

Սակայն, ինչպես ընդգծեց Օհանյանը, կանոնադրական ներկայիս վիճակը դեռեւս չի բավարարում հրամանատարությանը, իրեն տակավին զգացնել է տալիս «դեդովշչինա»-ն, մերթընդմերթ գրանցվում են արտակարգ պատահարներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4