«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2002-12-25 | #238, 2002-12-26 | #239, 2002-12-27


ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ

Վարդան Մինասյանը ՀՀ հնգակի չեմպիոն

Ֆուտբոլի ՀՀ առաջնություններում խաղարկվել է մեդալների 11 հավաքածու։ Դրանց արժանացել են 8 թիմերի 244 ֆուտբոլիստներ։ Հարկ է նշել, որ մինչ օրս ֆուտբոլիստներին մեդալներով պարգեւատրելու հստակ մեխանիզմ չի գործում, թեեւ դեռեւս խորհրդային տարիներից ուժի մեջ է հետեւյալ կարգը. մրցանակակիր թիմից մեդալների են արժանանում այն ֆուտբոլիստները, որոնք տվյալ թիմի կազմում մասնակցել են առաջնության հանդիպումների 50 տոկոսին։ Նման կետ գոյություն ունի նաեւ ՀՀ առաջնությունների անցկացման մրցակարգում, սակայն որպես կանոն պարգեւատրման ժամանակ այն անտեսվում է, եւ մեդալների են արժանանում նաեւ 50 տոկոսից քիչ խաղեր անցկացրած ֆուտբոլիստները։ Եզակի չեն նաեւ այն դեպքերը, երբ ֆուտբոլիստը մասնակցելով խաղերի 50 տոկոսին, ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել է այլ ակումբ կամ մեկնել է արտասահման եւ, ներկա չգտնվելով պարգեւատրման արարողությանը, այդպես էլ չի ստացել իր հասանելիք պարգեւը։ Նման իրավիճակներից խուսափելու համար հաջորդ մրցաշրջանից նախատեսվում է սահմանել մեդալների ստացման նոր կարգ. կպարգեւատրվեն այն ֆուտբոլիստները, որոնք կմասնակցեն խաղերի 25 տոկոսին։ Հուսանք, որ գոնե նոր մրցակարգը հստակ կկիրառվի։

ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր ակումբը «Շիրակն» է, որը 9 անգամ դարձել է մրցանակակիր։ Շիրակցիները միայն 1996/97 եւ 2001 թթ. մրցաշրջաններում են մնացել առանց պարգեւների։ Բնականաբար, հենց «Շիրակի» ֆուտբոլիստներն էլ նվաճած մեդալների թվով յուրօրինակ ռեկորդակիրներ են։ Այս տարի «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը, թիմի ավագ Հովհաննես Թահմազյանն ու պաշտպան Գագիկ Մարգարյանը մեդալների իրենց հավաքածուն ավելացրին եւս մեկ պարգեւովՙ դրանց թիվը հասցնելով 9-ի։ Մեկ այլ յուրօրինակ ռեկորդ սահմանեց «Փյունիկի» ավագ Վարդան Մինասյանըՙ դառնալով միակ հնգակի չեմպիոնը։ Նման ցուցանիշի կարող էր հասնել նաեւ Վարազդատ Ավետիսյանը, սակայն նրա համար տեղ չգտնվեց «Փյունիկի» հիմնական կազմում։ Երկրորդ շրջանում Վարազդատը տեղափոխվեց «Բանանց», որի կազմում էլ արժանացավ բրոնզե մեդալի։ 19 ֆուտբոլիստ ՀՀ եռակի չեմպիոն է։

Ստորեւ ներկայացնում ենք այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ՀՀ առաջնություններում արժանացել են 5 եւ ավելի մեդալների։

1. Ռայմոնդ Զադուրյան - 3 - 5 - 1 - 9

2. Հովհաննես Թահմազյան - 3 - 5 - 1 - 9

3. Գագիկ Մարգարյան - 3 - 5 - 1 - 9

4. Հակոբ Արտոյան - 3 - 4 - 1 - 8

5. Արթուր Հովհաննիսյան - 3 - 4 - 1 - 8

6. Արթուր Պետրոսյան - 3 - 4 - 1 - 8

7. Կոլյա Եփրանոսյան - 2 - 4 - 2 - 8

8. Ֆելիքս Խոջոյան - 2 - 3 - 3 - 8

9. Ռազմիկ Գրիգորյան - 2 - 1 - 5 - 8

10. Վարդան Մինասյան - 5 - 1 - 1 - 7

11. Արտակ Ադամյան - 3 - 4 - - - 7

12. Սամվել Նիկոլյան - 3 - 4 - - - 7

13. Արկադի Դոխոյան - 2 - - - 5 - 7

14. Վարազդատ Ավետիսյան - 4 - 1 - 1 - 6

15. Արթուր Ասոյան - 3 - 3 - - - 6

16. Արա Ադամյան - 2 - 4 - - - 6

17. Արտյոմ Բեռնեցյան - 2 - 3 - 1 - 6

18. Արամ Թումասյան - 2 - 3 - 1 - 6

19. Տիգրան Գսպեյան - 2 - 2 - 2 - 6

20. Ռաֆայել Նազարյան - 2 - 1 - 3 - 6

21. Արարատ Հարությունյան - 1 - 4 - 1 - 6

22. Հովհաննես Դեմիրճյան - 1 - 3 - 2 - 6

23. Հարություն Աբրահամյան1 - 2 3 6

24. Տիգրան Եսայան - 1 - 1 - 4 - 6

25. Արսեն Ավետիսյան - 3 - 2 - - - 5

26. Արմեն Ավագյան - 3 - 1 - 1 - 5

27. Համլետ Մխիթարյան - 3 - 1 - 1 - 5

28. Արամայիս Տոնոյան - 3 - - - 2 - 5

29. Հայկ Հարությունյան - 3 - - - 2 - 5

30. Հարություն Վարդանյան 2 - 3 - - 5

31. Արմեն Գալստյան - 2 - 2 - 1 - 5

32. Արթուր Ավագյան - 2 - 1 - 2 - 5

33. Կարեն Դոխոյան 2 - - - 3 - 5

34. Կարեն Բարսեղյան - 1 - 3 - 1 - 5

35. Հենրիկ Բատիկյան - 1 - 3 - 1 - 5

36. Կարեն Ալեքսանյան - 1 - 3 - 1 - 5

37. Արման Տոնոյան - 1 - 3 - 1 - 5

38. Վահան Արզումանյան - 1 - - - 4 - 5

39. Արա Նիգոյան - - - 2 - 3 - 5


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4