«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2002-12-25 | #238, 2002-12-26 | #239, 2002-12-27


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԻՐԱԿԻ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Ծննդյան տոների եւ Ամանորի տոնական օրերի առիթով, ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 26-ի նիստում որոշել է 2003 թ. հունվարի 3-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել 2002 թ. դեկտեմբերի 29-ըՙ կիրակի օր։ Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշման նպատակն է մինչեւ 2002 թ. տարեվերջ հասցնել հատկացնել ֆինանսական այն միջոցները, որոնք նախատեսված էին ՀԲ-ի SAC-4 վարկի վերջին չափաբաժնով, որն արդեն ստացվել է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4