Իսկ այս օրերինՙ ջերմաստիճանի անկում
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Դեկտեմբեր ամսին նման ցածր ջերմաստիճան Երեւանում գրեթե չի գրանցվել. սովորաբար Արարատյան դաշտավայրում նորմայից ցածր ջերմաստիճաններ եղել են հունվարին եւ փետրվարի սկզբներին։ Սակայն այս անգամ դեկտեմբերի համեմատ ձմռան մյուս ամիսներին կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում։ Այս մասին նշեց «Հայհիդրոմետ» վարչության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Առաջիկա երեք օրերին մայրաքաղաքում տեղումներ չեն լինի, եւ սպասվում է ջերմաստիճանի անկում։ Ուժեղ տեղումներ են սպասվում դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին, զուգահեռաբար, այդ օրերին կդիտվի ջերմաստիճանի բարձրացում։