Հունվարի 5-ին տեղի է ունեցել ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի, «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի, կուսակցության փոխատենապետներ Հարություն Առաքելյանի, Մեխակ Գեւորգյանի եւ վարչության անդամ Կարեն Կակոյանի հանդիպումը Ռուսաստանի հայերի միության նախագահ, հայտնի գործարար Արա Աբրահամյանի հետ։
Տեղի ունեցած զրույցի ընթացքում, որին մասնակցել են Ռուսաստանի հայերի միության պատասխանատուներ Վլադիմիր Աղայանը եւ Համլետ Ղուշչյանը, արծարծվել են հայրենիք-սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր։ Քննարկվել են նաեւ համահայկական միջազգային կազմակերպության ստեղծմանը վերաբերող խնդիրներ։