Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Ռ. Նազարյանը խոսեց նաեւ Երեւան քաղաքում հանրակրթական դպրոցներում դասերի վերսկսման մասին։ Ռ. Նազարյանը հանձնարարեց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանին, որ առաջիկա օրերին բոլոր դպրոցներում անհրաժետ աշխատանքներ կատարեն ու հունվարի 13-ին մայրաքաղաքի բոլոր դպրոցներում վերսկսվի դասապրոցեսը։
«Վերջին շրջանում անընդհատ տեղացած ձյան պատճառով աղբահանությունը տուժել է», երեկվա խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Ռ. Նազարյանը։ Այդ մասին են վկայում որոշ փողոցներում գտնվող աղբով լի աղբարկղները։ Քաղաքապետը «սան մաքրում» ձեռնարկություններին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել վերոնշյալ հարցը։
Քաղաքապետն անդրադարձավ նաեւ փողոցային առեւտրին (որը թույլատրվել էր տոնական օրերին), հիշեցնելով, որ վերջինս պիտի դադարեցվեր հունվարի 7-ին, մինչդեռ նախորդ օրերի իներցիայով շարունակվում է։