Այս տարվա մարտի 10¬16-ը Եգիպտոսում կանադական դեսպանատան կազմակերպությամբ Կահիրեի «Ստեղծագործությունների կենտրոնում» անցկացվելու է կանադական ֆիլմերի առաջին շաբաթը, որի ընթացքում ներկայացվելու է նաեւ Եգիպտոսում ծնված հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը։ Հաղորդելով այս մասին, «Ալ Ահրամ» հեղինակավոր թերթի անգլերեն տարբերակը հույս է հայտնում, որ տաղանդավոր ռեժիսորն այդ առթիվ կայցելի իր ծննդավայր։
Հ. Ծ.