Երեկվանից ՀՀ նախագահի արդեն նախկին խորհրդական Ալեքսան Հարությունյանը զբաղեցնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը։ Ռոբերտ Քոչարյանի հունվարի 7¬ին ստորագրած հրամանագրով Ալեքսան Հարությունյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, հունվարի 8-ին խորհուրդը նրան նախագահ է ընտրել։
Նույն օրը ՀՀ նախագահի ստորագրած այլ հրամանագրով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է նշանակվել Վարդան Կոպյանը, վաղաժամկետ դադարեցվել են խորհրդի անդամ Աշոտ Մանուկյանի լիազորություններըՙ սեփական դիմումի համաձայն։
Ալեքսան Հարությունյանը ծնվել է 1965 թ.-ին։ 1989 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1992թ.ՙ ասպիրանտուրան։
1991 թ. ընդունվել է ՀՀ հեռուստառադիոպետկոմ։ Աշխատել է որպես խմբագիր, այնուհետեւՙ բաժնի վարիչ։
1991 թ. եղել է «Հայլուր» անկախ լրատվական ծառայության տնօրեն։
1992¬1993 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
1993¬1996 թթ. աշխատել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում։
1996 թ. եղել է ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հայաստանում։
1997 թ. նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։
1998¬1999 թ. աշխատել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար։
1999 թվականի նոյեմբերից մինչ նոր նշանակումը եղել է ՀՀ նախագահի խորհրդական։
Վարդան Կոպյանը ծնվել է 1972թ. Մոսկվայում։
Մինչ նոր նշանակումը Վարդան Կոպյանը աշխատել է Արդարադատության խորհրդի քարտուղարությունում։