«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2002-12-28 | #1, 2003-01-08 | #2, 2003-01-09


16 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության կապակցությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորումը։

«2002 թ. դեկտեմբերի 28-ին մեր հասարակությունը ցնցվեց հերթական սպանությունից։ Խորապես ցավակցում ենք Տիգրան Նաղդալյանի ընտանիքին ու հարազատներին։ Դատապարտում ենք մարդկային կյանքի դեմ ցանկացած ոտնձգություն»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ իրավապահ մարմիններից պահանջում են ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցներըՙ հանցագործությունը բացահայտելու համար։ «Կոչ ենք անում հանդես բերել քաղաքական զսպվածություն, ոչ մի դեպքում չխախտել անմեղության կանխավարկածը, հասարակությունը զերծ պահել անհարկի շահարկումներից»,- նշված է հայտարարության տեքստում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4