ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունվարի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում կկայանա Հայաստանին նվիրված սեմինար։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման, միջոցառմանը կմասնակցի նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը, որը հանդես կգա «Հայաստան-2002» զեկույցով։