Դեկտեմբերի 11-ին մեկնելով Հայաստանից, Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսը հետեւյալ ողջույնի խոսքն է հղել հայ ժողովրդին.
«Երեք տարին շատ կարճ ժամանակ է թվում, բայց երբ մտածում եմ, թե ինչ է արվել այդ տարիների ընթացքում, որ ես այստեղ եմ եղել, գիտակցում եմ, որ այնքան էլ կարճ ժամանակ չէ. Բրիտանական խորհուրդն է ժամանել Հայաստան, միջազգային զարգացման բաժինն զգալի ծրագրեր է սկսել իրականացնել, դեսպանատունն է մեծացել, եւ մենք հյուրընկալել ենք Հայաստանում Բրիտանիայի առաջին արքայական ներկայացուցիչներին։
Քրիստինն ու ես միշտ հիշելու ենք Հայաստանը որպես այն վայրը, որտեղ մենք միասին սկսել ենք մեր ամուսնական կյանքը։ Ցանկացած երկրի պատմության եւ բնության մասին կարելի է տեղեկանալ գրքերից, բայց մարդիկ են, որ իրական կյանքի փորձառությունն են փոխանցում ուրիշներին, եւ մենք ուրախ ենք, որ այստեղ ապրելու տարիներին շատ հետաքրքիր մարդկանց ենք ճանաչել, մարդիկ, որոնք այստեղ են ծնվել, հայեր սփյուռքից, որոնք վերադարձել են կամ այցելության նպատակով ժամանել, օտարներ, որոնք ժամանակավոր կամ մշտապես են եկել։ Ուր էլ գնանք սրանից հետո, հայերի անպայման հանդիպելու ենք։
Ցավում եմ, որ չեք տեսել նոր դեսպանատան ներքին հարդարանքը։ Վստահ եմՙ տպավորվելու եք, եթե տեսնեք։ Ցավում եմ նաեւ, որ իմ պաշտոնավարության ժամանակ չկարողացանք տեղափոխվել նոր շենք։ Բայց ինչ-որ բան կիսատ թողնելն էլ առիթ է, որ հետագայում եւս հետաքրքրվեմ, թե ինչ է կատարվում այս երկրում։ Լավագույն ցանկություններ ենք մաղթում Նոր տարվա եւ Սբ. Ծննդյան առթիվ»։
Ներկայումս գործերի հավատարմատար է նշանակված Ռոյ Ուիլսոնը։ Նոր դեսպանըՙ Թորդա Սբոթ-Վատը, Հայաստան է ժամանելու հունվարի 14-ին։