«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2003-01-09 | #3, 2003-01-10 | #4, 2003-01-11


ՎՃԻՌՆ ԱՐԴԵՆ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է

Քննությունը կլինի եկող շաբաթ

Ինչպես տեղեկացանք Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրած նախաձեռնող խմբի գրասենյակից, երեկ արդեն պրն Հովհաննիսյանը բողոքարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը։ Վճռով, մասնավորապես, չէր բավարարվել Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ նախագահի այն պահանջով, որ անվավեր ճանաչվեր նախագահի անգործությունը, եւ պրն Հովհաննիսյանին քաղաքացիություն շնորհվեր հետին թվովՙ 1991 թ.-ից։

Բողոքարկման հիման վրա գործի վերաքննիչ քննությունը հավանաբար կլինի հաջորդ շաբաթ։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին կլրանա ԿԸՀ կողմից նախագահի թեկնածուներին գրանցելու ժամկետը։ Եվ եթե մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր քաղաքացիության ժամկետի մասին չներկայացնի նոր տեղեկանք, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համաձայն օրենսդրության, չի գրանցի Րաֆֆի Հովհաննիսյանին որպես նախագահի թեկնածուի։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4