ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԵՐԿԱՐԱՁԳՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով, Հայաստանի հանրակրթական դպրոցների ձմեռային արձակուրդը երկարաձգվում է մինչեւ հունվարի 20-ըՙ ի հաշիվ մարտի 24-30-ը նախատեսված գարնանային արձակուրդի։