Հանրապետության 47 շենքը, ուր տեղավորված է «Ազգի» խմբագրատունը, արդեն 15¬20 օր նույնպես ջրազրկված է։ Ընդամենը թեյ կամ սուրճ պատրաստելու նվազագույն հնարավորությունից զրկված են ոչ միայն «Ազգի» աշխատակիցները, այլեւ նույն շենքում տեղավորված «Հզոր հայրենիք» կուսակցության «Տերյան» մշակութային կենտրոնը։ Շենքի պարետ Վանիկ Թադեւոսյանի հավաստմամբ, իրենք նկուղի սառած ջրագծերը տաքացնելու մի քանի փորձ ձեռնարկել են։ Ջուրը «բացվել» է ընդամենը 1¬2 օր, հետո նորից կտրվել, իսկ նոր փորձերն անարդյունք են անցել։ Հավանաբար, խնդիրն ավելի խոր արմատներ ունի եւ առանց մասնագիտական միջամտության հնարավոր չէ լուծել։
Այդպես էլ մնում ենք ջրազրկված, համբերությամբ սպասելով վթարային ծառայության փրկարարներին։