ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունվարի 9-10-ին «Զվարթնոց» օդանավակայանից մի շարք չվերթներ (հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնության քաղաքներ) չեն իրականացվել միայն վատ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնեցին «Հայկական ավիաուղիներ»-ի մամուլի ծառայությունից, հերքելով ռուսական մամուլում հրապարակված այն լուրը, թե «Ռուսավիոնավիգացիային» ունեցած պարտքի պատճառով հունվարի 9-ից ՀԱՈՒ-ին արգելվում է չվերթներ իրականացնել ՌԴ քաղաքներ։ Ըստ նույն աղբյուրի, «Ռուսավիոնավիգացիան» ՀԱՈՒ-ին հնարավորություն է տվել չվերթներ իրականացնել մինչեւ հունվարի 20-ը, որից հետո ՀԱՈՒ-ն պարտավորվել է մարել վերջինիս ունեցած պարտքերը։