ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿ, 10 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նովոռոսիյսկում թալանվել է քաղաքային հայկական «Լույս» ազգային-մշակութային ընկերության գրասենյակը։ Ինչպես հայտնել է «Լույս» ընկերության նախագահ Ալլա Պարցիկյանը, հանցագործները կազմակերպությանը պատկանող շենք են թափանցել հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը։ Տարվել է «Լույս» ընկերության մոտ 90 հազար ռուբլի գումարի ամբողջ տեխնիկան։ Տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։