ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ 2002 թվականին Երեւանում գրանցվել է 9333 ծնունդ, 2654 պսակադրություն, 8392 մկրտություն, 4860 ամուսնություն եւ 1008 ամուսնալուծություն։ Ինչպես նշվեց հունվարի 13-ին քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը, ծնունդների եւ ամուսնությունների թիվը մայրաքաղաքում 2001 թ. համեմատ աճել է համապատասխանաբար 969-ով եւ 330-ով, իսկ պսակադրությունների, մկրտությունների եւ ամուսնալուծությունների ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 52-ով, 1448-ով եւ 51-ով։