«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2003-01-10 | #4, 2003-01-11 | #5, 2003-01-14


ՍԵՎԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՀԻՄՆԱՀԱՏԱԿ ՓԼՎԵԼ Է ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՏՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր առավոտյան, ժամը 6-ի սահմաններում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Սեւան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում, որի հետեւանքով հիմնահատակ փլվել է երկհարկանի տուն։ Ինչպես Արմենպրեսին հայտնեցին արտակարգ իրավիճակների վարչությունում, փլատակների տակ են մնացել տան հինգ բնակիչներՙ 1961 թ. ծնված Համբարձում Հովհաննիսյանը, նրա կինըՙ 1962 թ. ծնված Նունե Հովհաննիսյանը եւ երեք որդիները։

Ահազանգով դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների վարչության մարզային եւ տարածքային աշխատակիցներ, արագ արձագանքման ջոկատի մարտիկներ, դատախազության, ոստիկանության եւ ԱԱ ծառայության աշխատակիցներ։

Փրկարարական աշխատանքները շարունակվել են մոտ 5 ժամ, հաջողվել է փլատակներից ողջ հանել 16-ամյա Արսեն Հովհաննիսյանին եւ 15-ամյա Արմեն Հովհաննիսյանին։ Ամուսինները եւ նրանց 6-ամյա որդին զոհվել են։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է դատախազությունը։ Ըստ նախանական վարկածի, պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետեւանքով։ Հ. Հովհաննիսյանը «Կատարող սարքերի գործարան» ԲԲ ընկերության տնօրենն էր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4