«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2003-01-10 | #4, 2003-01-11 | #5, 2003-01-14


ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՁԵՌՆՊԱՀ Է ՄՆՈՒՄ ԱՊՀ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՆԴԱՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒՑ

ԹԲԻԼԻՍԻ, 13 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախագահն այսօր հայտարարել է, որ «պատրաստ չէ երկարաձգելու աբխազական հակամարտության գոտում ԱՊՀ¬ի խաղաղապահ ուժերի մանդատը»։ Այսօր, ելույթ ունենալով ազգային ռադիոյի ուղիղ եթերով, նա ասել է, որ «առայժմ ձեռնպահ է մնում խաղաղապահների մանդատը երկարաձգելու որոշում ընդունելուց», որը լրացել է 2002 թվականի դեկտեմբերի 31¬ին։

Շեւարդնաձեն դա բացատրել է նրանով, որ ռուսաստանյան կողմը «միակողմանի կարգով եւ առանց Վրաստանի իշխանությունների հետ համաձայնեցնելու որոշել է վերսկսել երկաթուղային հաղորդակցությունը Սոչիի եւ Սուխումի միջեւ»։ Ըստ նրա, այդ գործողությունները «երկկողմ վրաց¬ռուսաստանյան պայմանավորվածությունների, ԱՊՀ¬ի գագաթաժողովների որոշումների եւ մի շարք միջազգային կոնվենցիաների խախտում են»։ Նախագահն ասել է, որ խաղաղապահների մանդատը երկարաձգելուց իր հրաժարվելու մյուս պատճառը Աբխազիայի բնակիչներին զանգվածաբար ռուսաստանյան անձնագրեր տալն է։ Շեւարդնաձեն այն կարծիքին է, որ ռուսաստանյան կողմի այդ գործողությունները «միջպետական հարաբերությունների էթիկայի խախտում են»։

Նախագահն ընդգծել է, որ «չի ցանկանում սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները», որոնք, նրա ասելով, վերջին ժամանակներս «բարելավվել են»։ Նա ասել է, որ «Վրաստանի ղեկավարությունն առայժմ միջազգային կազմակերպություններում չի դնի Ռուսաստանի այդ միակողմանի գործողությունների հարցը եւ կփորձի Մոսկվային համոզել, որ նմանօրինակ քայլերն անցանկալի են»։ Այդ նպատակով Շեւարդնաձեն որոշել է Վրաստանի ներկայացուցչական պատվիրակություն ուղարկել Մոսկվա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4