Առաջիկա հունվարի 26-ին, կիրակի օրը, Գրինվիչի ժամանակով ժամը 19։15-ին, BBC 2 հեռուստաալիքը ցուցադրելու է փաստավավերագրական ֆիլմՙ նվիրված Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայի ուրացումներին եւ այդ համատեքստում Մ. Նահանգների քաղաքականությանն Անկարայի նկատմամբ։ «Թղթակիցներ» (Correspondents) հաղորդաշարի շրջանակներում ցուցադրվելիք ֆիլմը կրում է «Հայաստանը դավաճանված» վերնագիրը։ Ֆիլմի լրագրող-թղթակիցն է Ֆերգալ Քինը, պրոդյուսերըՙ Ջեյմս Միլլերը, խմբագիրըՙ Կարեն Օ՚Քոնորը։ Թղթակիցը հետաքննում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը, այդ փաստի առնչությունները Թուրքիայի եւ արեւմտյան դաշնակից պետությունների հարաբերություններում, ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հայերի ջանքերը եւ դրանց ի պատասխան Թուրքիայի ուրացումներն ու ժխտողական քաղաքականությունը։ Հաղորդման մեջ կարեւորությամբ արծարծվում են նաեւ Մ. Նահանգների ներկայիս եւ նախկին նախագահների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստման դրժումը եւ դավաճանված հայերի զգացումները։